Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. հայտնում է АПА-ի թղթակիցը:

Տեղեկության համաձայն` կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները: Նախագահները նշել են Մոսկվայի և Բաքվի տնտեսական, քաղաքական և հումանիտար փոխգործակցության լավ ընթացքը: Ալիևի խոսքով` կան նաև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու ծրագրեր:

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է  Ադրբեջանի նախագահի հաջորդ այցին, որը կկայանա օգոստոսի 30-ին: «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք դրանք խորապես և հիմնովին կքննարկենք օգոստոսի 30-ին` Ռուսաստան ձեր հաջորդ այցի ժամանակ»,- նշել է  նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել