BlogNews.am-ն արդեն պատմել է «ArmComedy live» նոր անունով և հետաքրքիր մոտեցմամբ հաղորդաշարի մասին: Այսուհետ հաղորդաշարն իր ընթացքը շարունակելու է արդեն Արմենիա TV-ով: Այսուհետ, բացի ավանդական լուրեր վերլուծելուց, տաղավարում լինելու են հետաքրքիր հյուրեր, բազմաթիվ նոր էջեր: Քաղաքական մասով ոչինչ չի փոխվելու, միշտ մնալու են նոր թեմաների կիզակետում, սրությունը չի պակասելու, հումորն էլ միայն ավելանալու է:

Հաղորդման անդրանիկ թողարկումը եթերում կլինի շաբաթ օրը՝ ժամը 21:40-ին: Առաջին հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել