Ֆեյսբուքյան կամրադ Արտակ Եղիազարյանը թարմացրեց հիշողությունս ներքևում դրված ռեվոլյուցիոն բրոշյուրով, որը հստակորեն կանոնակարգում էր պատանի բոլշևիկների և բոլշևիկուհիների սեռական հարաբերությունների էթիկան և էսթետիկան։ Կարդացի ներքոհիշյալ դրույթները, ու սիրտս մի տեսակ մրմուռ ընկավ, թե մեր քաղաքական դաշտը ինչքան հետ է մնացել ժողովրդից։ Առավոտից իրիկուն իրար հայհոյում, պարսավում են, մեկը չի էլ մտածում, որ, ախր, էս ժողովուրդը մնացել է անտեր։ Ընտրությունից ընտրություն քաղաքական տարբեր գործիչների ասեքսուալ դեմքերով բուկլետներ են բաժանվում, որոնցում մի դրույթ իսկ չկա մեր խեղճ ժողովրդի սեռական կյանքը կանոնակարգելու էդ կուսակցությունների տեսլականի վերաբերյալ։ Ընտրեն-չընտրեն՝ մարդ ու կին մնում են մենակ իրենց անկողնում ու մոլորվում՝ լայն հնարավորություններից ու սահմանափակ կարողություններից բաղկացած այլընտրանքների մատրիցայում։


Այս տրակտատների հավաքածուում մենք փորձել ենք համակարգել տարբեր կուսակցությունների քաղաքական տեսլականները ու պրոյեկտել դրանք տվյալ կուսակցության անդամների սեռական հարաբերությունների մութ ու ցայսօր չկանոնակարգված ոլորտի վրա՝ սույնով տեխնիկական օգնություն մատուցելով վերոհիշյալ կուսակցություններին։

«Ժառանգություն» կուսակցության


  • Իսկական ժառանգականի համար սեքսը պետք է լինի չկանոնակարգված, երկար և աննպատակ։

  • Չի կարելի սեռական ակտի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ արտաբերել։

  • Սեքսը օրինական է համարվում «դե՞ր ես» - «դեր եմ» փոխադարձ երդումն արտասանելուց հետո։

  • Սիրեկան/սիրուհու պահողը «բադասխան բիդի դա»։

  • Սեռական ամեն ակտից հետո մասնակիցներին պետք է հայտարարվի հաջորդ ակտի վայրը և ամսաթիվը։

  • «Անի» հյուրանոցում սեքսը նախընտրելի է բացօթյա սեքսից։

  • Նախամուսնական կապերը ողջունվում են, քանի որ ոչ մի կաթիլ արյուն «չիբիդ թափվի»։

  • Յուրաքանչյուր սեռական ակտ լուսաբանվում է «Ազատություն» լրատվականի կողմից՝ պատշաճ մեկնաբանություններով։ Համապատասխանաբար, սեռական գործողությունները անհրաժեշտ է ավարտին հասցնել մինչև «Ազատություն» լրատվականի տեսախցիկների մարտկոցների լիցքաթափումը։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն


  • Սեռական ակտին մասնակցելու իրավունքը վաճառվում է։ Վաճառքն իրականացվում է Պետական գնումների գործակալության միջնորդությամբ։ Ատկատները իրավական ուժ ունեն։

  • Հանրապետականների սեռական ակտին կարող են մասնակցել նաև «ախռաննիկները», վերջիններիս առկայության դեպքում։

  • Ոչ նորմատիվ լեքսիկայի կիրառումը նախնական քնքշանքների և բուն ակտի ժամանակ ողջունելի է՝ հաշվի առնելով դրանց գրգռիչ հատկությունը։

  • Սեռական ակտերի հաճախականությունը գրանցվում է պաշտոնական վիճակագրության մեջ և ստուգվում՝ էքզիթփոլերով։ Վիճակագրությունը վիճարկման ենթակա չէ։

  • Սեռական ակտի բարեհաջող ավարտը պետք է փաստագրվի ԵԱՀԿ դիտորդների կողմից ու շնորհավորանքների միջոցով հաստատվի աշխարհի մեծամեծների անունից, որից հետո վերջիններս «բադասխանի» են կանչվում։

  • Սեռական ակտից առաջ արական հանրապետականը պարտավոր է վերանորոգել սիրուհու «պադյեզդը»։

  • ՀՀԿ-ականը սեռական ակտ կարող է ունենալ միայն ՀՀԿ-ականի, ՕԵԿ-ականի, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ նաև ԲՀԿ-ականի հետ։

  • Հանրապետականների սեռական կյանքի բազմազանությունը կարող են ապահովել «լցոնում», «կարուսել» և այլ նմանատիպ հնարքները, որոնցից յուրաքանչյուրին հանրապետական սիրեկանները պարտավոր են տիրապետել կատարելությամբ։

Բարգավաճ Հայաստան կուսակցություն


  • Սեռական ակտը վավեր է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի բանավոր համաձայնությունից հետո միայն։

  • Նախնական քնքշանքներին ակտիվորեն մասնակցում են ֆեյքերը՝ վիրտուալ տիրույթում գրգռումներ առաջացնելու նպատակով։

  • Սեքսից առաջ բարգավաճականները Վեներա սիրո աստվածուհուն կարող են նվիրաբերել տրակտորներ։

  • Բարգավաճականների սեռական ակտին նույնպես կարող են մասնակցել «ախռաննիկները»։

  • Բարգավաճականը սեռական ակտ կարող է ունենալ Հանրապետականի և ՀԱԿԿ-ականի հետ՝ սակայն տարբեր դիրքերով։ Վերջին դեպքում բարգավաճականի համար նախընտրելի է «բարգավաճականը վերևից» դիրքը։

  • Բարգավաճականը սեռական ակտն իրականացնում է բացառապես ժողովրդի համար՝ «ինչ անում ենք, ժողովրդի համար ենք անում» կարգախոսով։

Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն


  • Ցանկացած կոնգրեսական սեռական ակտը կարող է հաջողությամբ փոխարինել ձեռնաշարժությամբ։

  • Սեռական կյանքում կոնգրեսականի նշանաբանն է՝ «պայքար, պայքար մինչև օրգազմ» արտահայտությունը, որը սեռական մեծ ախորժակի դեպքում կարելի է փոխարինել «գումարած մեկ» լոզունգով։

  • Կոնգրեսականը կարող է սեռական հարաբերություններ ունենալ ցանկացած կուսակցության անդամի հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից: Վերջիններիս հետ սեռական ակտերը կարող են թույլատրվել միայն իշխանափոխությունից հետո։

  • Իսկական կոնգրեսականը օրգազմ պետք է ապրի լուռ կամ «Լևո՛ն, Լևո՛ն» գոչելով։

  • Սեռական ակտի հաջող ավարտին հնչում է Բեթհովենի «Հաղթականը»։

  • Կոնգրեսական կուսակցությունում կուսությունը չի ողջունվում։

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն


  • Դաշնակցականի սեռական կյանքը խիստ է և կանոնակարգված։

  • Սեռական հարաբերությունները հնարավոր են միմյայն կուսակցության իգական սեռի կույս ներկայացուցիչների հետ։ Սեռական ակտից հետո ակտի կողմները դառնում են ընկերներ, իսկ ընկերների միջև սեռական հարաբերությունները չեն ողջունվում։

Օրինաց Երկիր կուսակցություն


  • Օրինաց երկիր կուսակցությունը ջատագովն է ազատ և չկանոնակարգված սեռական հարաբերությունների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել