Տրակտատ կուսակցականների սեռական կյանքի վերաբերյալ․ տեխնիկական օժանդակություն կուսակցություններին


10:40 , 14 մայիս, 2013

Ֆեյսբուքյան կամրադ Արտակ Եղիազարյանը թարմացրեց հիշողությունս ներքևում դրված ռեվոլյուցիոն բրոշյուրով, որը հստակորեն կանոնակարգում էր պատանի բոլշևիկների և բոլշևիկուհիների սեռական հարաբերությունների էթիկան և էսթետիկան։ Կարդացի ներքոհիշյալ դրույթները, ու սիրտս մի տեսակ մրմուռ ընկավ, թե մեր քաղաքական դաշտը ինչքան հետ է մնացել ժողովրդից։ Առավոտից իրիկուն իրար հայհոյում, պարսավում են, մեկը չի էլ մտածում, որ, ախր, էս ժողովուրդը մնացել է անտեր։ Ընտրությունից ընտրություն քաղաքական տարբեր գործիչների ասեքսուալ դեմքերով բուկլետներ են բաժանվում, որոնցում մի դրույթ իսկ չկա մեր խեղճ ժողովրդի սեռական կյանքը կանոնակարգելու էդ կուսակցությունների տեսլականի վերաբերյալ։ Ընտրեն-չընտրեն՝ մարդ ու կին մնում են մենակ իրենց անկողնում ու մոլորվում՝ լայն հնարավորություններից ու սահմանափակ կարողություններից բաղկացած այլընտրանքների մատրիցայում։


Այս տրակտատների հավաքածուում մենք փորձել ենք համակարգել տարբեր կուսակցությունների քաղաքական տեսլականները ու պրոյեկտել դրանք տվյալ կուսակցության անդամների սեռական հարաբերությունների մութ ու ցայսօր չկանոնակարգված ոլորտի վրա՝ սույնով տեխնիկական օգնություն մատուցելով վերոհիշյալ կուսակցություններին։

«Ժառանգություն» կուսակցության

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

Օրինաց Երկիր կուսակցություն