Armenpress.am-ը գրում է.

ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համատեղ փաստաթղթում, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը լրագրողներին ցուցադրել Է փաստաթուղթը: Նրանց հաջողվել Է լուսանկարել այն:

Թրամփը «պարտավորություն Է ստանձնում ԿԺԴՀ-ին տրամադրել անվտանգության երաշխիքներ, (Պետական խորհրդի) նախագահ Կիմ Չեն Ընը հավաստել Է իր հաստատուն ու աներեր հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծումն ավարտելուն»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել