ՀԱՐՑ-Ընտանիքով բնակվում են ՌԴ-ում։ Երեխայի 16 տարին դեռ չի լրացել, ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, որի վավերականության ժամկետը մեկ ամսից ավարտվում է։ Երեխան պապիկի հետ գալիս է Հայաստան, հետ վերադառնալիս արդեն անձնագրի ժամկետը լրացած է լինում։ Քանի որ երեխայի ծնողը Հայաստան չի գալիս, արդյոք կարող է պապիկը դիմել թոռնիկի անձնագրի փոխանակման համար։
ՊԱՏԱՍԽԱՆ-Մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը։ Տվյալ դեպքում քանի որ ծնողը չի կարող դիմել, իսկ պապիկի խնամակալությունը ճանաչված չէ սահմանված ընթացակարգով, այսինքն չի համարվում օրինական ներկայացուցիչ, ծնողը կարող է երեխայի պապիկի հետ ուղարկել լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որում նշված կլինի իր կամարտահայտությունը այլ անձի կողմից երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել