Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը հնարավորություն կտաորպեսզի կառավարության ծրագիրը խորհրդարանում ընդունվիԱզգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ ՇարմազանովըԱնդրադառնալով հարցինթե ՀՀԿ-ից ովքե՞ր են կողմ քվեարկելու կառավարության ծրագրինՇարմազանովը պատասխանեց. «Դա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լիազորություններն եննա կասի»:

Նա հավելեց, որ ամեն ինչ արդեն ճշտված է. «Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Շարմազանովը նաև նշեց, որ այսօր խմբակցությունը լքողներ չեն եղել:

Մի խումբ գործարար պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը: Խմբակցությունը լքելու դիմումներ են ներկայացրել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ ինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել է նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել է իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ:

Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել