«Արցախում նախօրեին տե­ղի է ունեցել, ըստ էության, թավշյա իշխանափոխություն: Հայտնի իրադարձություննե­րից հետո միանգամից հրա­ժարական են ներկայացրել ոս­տիկանության պետը, ԱԱԾ ղե­կավարը, նրա տեղակալը, նա­և Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Այդ ամենը օրեր շարունակ Ստեփանակերտում ծավալված բո­ղոքի ցույցերի արդյունքն է, որոնք սկսվել էին կենցաղային միջադեպից: Արցախի իշխա­նության առաջին դեմքը մնա­ցել է անփոփոխ՝ Բակո Սահակյանը, սակայն ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ոչ այլ ինչ, քան թավշյա իշխանափոխություն, քանի որ հրաժարական­ները և պաշտոնանկություն­ները պարզապես այդպիսին չեն ֆորմալ առումով, դրանք հանրային ակտիվ գործըն­թացների արդյունք են: Պարզապես Արցախում տեղի ունեցածը, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե թավշյա հե­ղափոխություն է, այլ թավշյա իշխանափոխություն վերևից՝ ներքևի պահանջով:
  Ընդ որում՝ այս իրողությունը, թերևս, լավագույն տարբերակն է Ար­ցախի համար, նկատի ունենա­լով այն առանձնահատկու­թյունները, որ թելադրվում են ռազմաքաղաքական իրավի­ճակով և չավարտված պատե­րազմի հանգամանքով, որ առավել սուր առկա է Արցախի դեպքում: Միևնույն ժամա­նակ, ոչ պակաս սուր էր նաև փոփոխությունների անհրա­ժեշտությունը ներքին կյան­քում, ինչի մասին է վկայում հենց այն, որ կենցաղային մի­ջադեպը դարձավ լայն բողոքի ակցիաների առիթ:

Ասել, թե այդ ամենը հնարա­վոր էր դատարկ տեղից, կլինի միամտություն: Ոչինչ չէր ստացվի, եթե Արցախի հան­րության մի մեծ մասի մոտ չլի­ներ փոփոխությունների պա­հանջ, չլիներ կյանքի վերա­փոխման հրամայական, եթե մարդիկ դժգոհ չլինեին իրավի­ճակից, իշխանության արդյու­նավետությունից: Այդպիսով, ակնհայտ է, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ու­նեցել առողջ գործընթաց, առողջ ձևով: Իհարկե, ցան­կացած դեպքում հնարավոր է գտնել բծեր, դա անխուսափելի է, աշխարհում չի լինում հրեշ­տակների քաղաքականու­թյուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել