2017 թվականի հունիսի 21-ին անհայտ այնձիք 21-ամյա Ռեշամ Խանի վրա թթվային լուծույթ լցրին, ինչից վնասվել էր նաև նրա զարմիկը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջիկը չէր ցանկանում, որ իրեն տեսնեն և դուրս չէր գալիս տանից:
Ընտանիքի բարեկամը որոշեց օգնել նրան և համացանցում գումար հավաքելու տարբերակ գտավ: Ընդհանուր ուժերի շնորհիվ հաջողվեց հավքել 30.000 ֆունտ ստերլինգ: Մոդելը մի քանի պլաստիկ վիրահատություն տարավ և վերականգնեց իր դեմքը:
Ռեշամն ավելի ինքնավստահ դարձավ, բայց շարունակում էր թաքցնել դեմքը դիմահարդարման շղարշի տակ: Վերջերս նա կարողացավ իր լուսանկարը հրապարակել ինստագրամյան էջում: Օգտատերերը բավականին դրական արձագանքներ տվեցին և մի շարք հաճոյախոսություններ գրառեցին մեկնաբանություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել