Tert.am-ը գրում է.

Իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով, ողջունելի է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահը 1995 թվականից ի վեր ունեցել է  իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու լիազորություն, սակայն իրավական ակտերի մասով մինչ այժմ այդ լիազորությունը չի կիրառվել:

 «Այսօր մենք ականատեսն ենք դառնում նախագահի լիազորությունների կիրառմանը: Սա նոր մշակույթի կիրառում է: Այդ իսկ պատճառով շատ կարևորում եմ այդ գործընթացը»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ժամկետների հետ կապված խնդիրներ չէին առաջացել, քանի որ խնդրին չէին բախվել, հիմա կա իրողությունների և իրավիճակի փոփոխություն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում՝ ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն այսօր տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ ՀՀ նախագահը, իրեն վերապահված լիազորություններով ՀՀ դիմել է Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել