PanARMENIAN.Net-ը գրում է.

Սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել է, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»:

«Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը:

Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն:

«Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են», - նշել է Հայրապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել