PanARMENIAN.Net-ը գրում է.
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանների թվի կրճատում է լինելու: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
«Թվի (ոստիկանների-խմբ.) կրճատում անշուշտ լինելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ հատուկ հանձնաժողովը կորոշի՝ ինչ քանակությամբ կլինեն կրճատումները:
Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնությամբ են հանդես գալու, որ ոստիկանների թիվը գաղտնի չպահվի, իսկ զինտեխնիկան՝ կրճատվի:
Միևնույն ժամանակ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով գործադիրում ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի հետ քննարկում է եղել: Ըստ ոստիկանապետի, հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/256278/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել