Թուրքիայի իշխանությունը արհեստական լարվածություն է մտցնում սեփական երկրում արտարհերթ խորհրդարանական և նախագահական ընտրությոններից առաջ: Միլիոներ է ծախսում ավիահարվածներ հասցնելու համար և ստանում 0 արդյունք PKK-ի զինյալների չեզոքացնելու հարցում, բայց , ըստ իրենց, բարձր արդյունք լարվածություն ապահովելու համար: Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններն ունեն հակաիշխանական տրամադրվածություն և այստեղ միանշանակ ընտրությունների միջոցով իշխանությունը չի կարող անգամ ունենալ այնքան քվե, որ թույլ կտա անցնել այն տոկոսային շեմը, որը անհրաժեշտ է որպեսզի գոն մեկ պատգամավոր գործուղվի խորհրդարան:
Էրդողանի կառավարությունը սա շատ լավ է գիտակցում և այժմ փորձ է անում հյուսիս-արևելյան շրջանում արտակարգ դրություն ռեժիմը փոխարինել պարետային ժամով, որպեսզի մի շարք բնակավայրերում տեղի ունեցող քվեարկությունը տեղափոխի ավելի մեծ բնակավայրեր ու կարողանա վերահսկի իրավիճակը: Ի դեպ այսպիսի մոդել փորձեց կիրառել նաև նախորդ խորհրդարանական ընտրություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել