168.am-ը գրում է.
Ոստիկանությունը Փարիզում միգրանտների վերջին երկու ճամբարների երկրորդ տարհանումն է իրականացնում վերջին հինգ օրում: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Գործողությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 6:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 8:30-ին) եւ ներկայում ընթանում է հանգիստ պայմաններում: Միգրանտների տարերայնորեն ստեղծված ճամբարները գտնվում են Սան Մարտենի ջրամբարի եւ Պորտ դե լա Շապելի մոտ:
Մայիսի 30-ին տարհանվել էր Փարիզում միգրանտների առավել խոշոր ճամբարներից մեկը, այն ժամանակ տարաբնակեցվեց ավելի քան հազար մարդ, հաղորդել ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/06/04/961668.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



