«Շանթ» հեռուստաընկերությունը իր պարզագույն PR տեխնոլոգիաներով միշտ կարողանում է առաջինն ու կուսականը լինել մեր հասարակական պատկերացումների մեջ. հիշենք «Վերվարածները», «Որոգայթը»: Իմիջիայլոց, «Որոգայթը» մի ժամանակ այնքան էր սիրված դարձել, որ հերոս Հովոն կարող էր մասնակցել նախագահական ընտրություններին և արժանի հակառակորդ լինել չեկիստներին:
Այսօր դիտում էի «X-Faktor» նախագծի կողմից կազմակերպված եզրափակիչ հանդիպումը Համալիրում և ևս անգամ հասկացա, որ մեր ազգը, երբեք էլ չի ունենա երաժշտական հեղափոխություն: Քանի որ Կիմը (Միհրան Ծառուկյանի 2) հաղթեց իր չգիտես որտեղից դուրս եկող ձայնով, իսկ Արմենն էլ արժանի պարտություն կրեց՝ նվագելով Jimi Hendrixi-ի Voodoo child-ը այնպես, որ Ջիմին գերեզմանում երկու պտույտ գործեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/567180643326928
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել