Վերջին մի քանի օրերի ընթացքում հայկական մամուլում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածվում Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա պաշտոնանկության հետ կապված։ Զարմանալի է, որ օգտագործվող վարկաբեկիչ սահմանումները նման են ժամանակին ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկություններին։
Որպես դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական՝ հայտարարում եմ, որ մենք ոչ մի տեղեկատվություն չունենք՝ կապված մամուլում շրջանառվող լուրերի հետ, ասեմ ավելին՝ նման լուրեր տարածում են այն կայքերը, որոնց ֆինանսավորումը խիստ կասկածելի աղբյուրներից է։
Մենք քաջ գիտակցում ենք, որ այս ամենի նպատակն է թուլացնել Հայաստանի դիվանագիտական դիրքերը ստրատեգիական բարդություն ներկայացնող այնպիսի երկրում, ինչպիսին Ուկրաինան է։ Կարծում ենք, որ անթույլատրելի է, որ պատվիրված և ոչ պատշաճ ձևակերպումներ ստացած նյութերն այլևս թյուրիմացության մեջ դնեն ընթերցողին և ժողովրդին։