Ներքին Տագիլի դրամատիկական թատրոնի պատի մեջ տարօրինակ գրություն հայտնաբերեցին, որն արվել էր 1954 թ.-ին։ Իրականում այն հայտնաբերվել էր 2005 թ.-ի վերանորոգման ժամանակ, բայց վերջերս դա տեսել է նաև տեղի բնակչուհիներից մեկն ու լուսանկարել։

Երկաթի կտորի վրա կարմրաշագանակագույն լաքով գրված է. «Այս գրությունը թողնում ենք 1954 թ.-ի մարտի 15-ին ոչ նվագախմբի երաժշտության ու հանրության աղմուկի տակ, բայց այն սերունդներին կպատմի, որ այս թատրոնը չի կառուցվել կոմսոմոլ բրիգադի կողմից, ինչպես այդ մասին պատմում են տարեգիրները, այլ կառուցվել է բանտարկյալների՝ 20-րդ դարի ստրուկների արյան և ոսկորների վրա։

Ողջույններ ապագա սերնդին, և թող ձեր կյանքը և ձեր դարաշրջանը չիմանա, թե ինչ բան են ստրկությունն ու մարդու կողմից մարդու նվաստացումը։

Ողջույններ կալանավորներ Ի.Ա. Կոժինից, Վ. Գ. Շարիպովից, Յ. Ն. Նիգմատուլինից։

15.III.1954թ.»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել