Թատրոնի վերանորոգման ժամանակ 1954 թ.-ին արված գրություն գտան. բոլորն ապշեցին, երբ կարդացին, թե ինչ էր գրված դրա վրա (Photo)


11:12 , 31 մայիս, 2018

Ներքին Տագիլի դրամատիկական թատրոնի պատի մեջ տարօրինակ գրություն հայտնաբերեցին, որն արվել էր 1954 թ.-ին։ Իրականում այն հայտնաբերվել էր 2005 թ.-ի վերանորոգման ժամանակ, բայց վերջերս դա տեսել է նաև տեղի բնակչուհիներից մեկն ու լուսանկարել։

Երկաթի կտորի վրա կարմրաշագանակագույն լաքով գրված է. «Այս գրությունը թողնում ենք 1954 թ.-ի մարտի 15-ին ոչ նվագախմբի երաժշտության ու հանրության աղմուկի տակ, բայց այն սերունդներին կպատմի, որ այս թատրոնը չի կառուցվել կոմսոմոլ բրիգադի կողմից, ինչպես այդ մասին պատմում են տարեգիրները, այլ կառուցվել է բանտարկյալների՝ 20-րդ դարի ստրուկների արյան և ոսկորների վրա։

Ողջույններ ապագա սերնդին, և թող ձեր կյանքը և ձեր դարաշրջանը չիմանա, թե ինչ բան են ստրկությունն ու մարդու կողմից մարդու նվաստացումը։

Ողջույններ կալանավորներ Ի.Ա. Կոժինից, Վ. Գ. Շարիպովից, Յ. Ն. Նիգմատուլինից։

15.III.1954թ.»։