Ըստ ամենայնի՝ ներկայիս Իրանն իր ազդեցության տարածմամբ երևի թե չի զիջում Աքեմենյան կամ Սասանյան կայսրությանը, և այդ ամենը շատ լավ գիտակցում են ինչպես իրանցիները, այնպես էլ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, որը փորձում է ամեն գնով կանգնեցնել Իրանի առաջխաղացումը և ազդել վերջինիս ազդեցության գոտիների վրա։

Տեսեք, Իրանի քաղաքական, մշակութային, տնտեսական և ռազմական ազդեցությունը տարածվում է սեփական սահմաններին մոտ և հեռու գտնվող մի շարք երկրներում, մասնավորապես՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Բահրեյնում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Ադրբեջանական Հանրապետությունում և հասնում ընդհուպ մինչև Եվրոպա՝ ի դեմս Բոսնիայի։

Եթե հաշվի առնենք, որ փոխվել են ժամանակները, քաղաքականություն վարելու ձևերն ու ոճերը, քաղաքական ազդեցության տարածման մեթոդները, առաջնայնությունները, ապա կարող ենք վստահորեն ասել, որ ներկայիս Իրանը ոչ թե զիջում, այլ դեռ ավելին՝ գերազանցում է վերոնշյալ արքայատոհմերին իր, այսպես ասած, ներկայությամբ և ազդեցության գոտիներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել