Ադրբեջանի կողմից փորձ է կատարվում ցույց տալու իբր իրենք տիրապետում են սահմանային իրավիճակին անգամ Նախիջևանի կողմից, երևի դեռ թարմ են մի քանի տարի առաջ մեր բանակի կողմից հասցրած վերքերը, ու դեռ չեն կարողանում ազատվեն այդ վախերից: Դա է պատճառը, որ այժմ փորձում են արհեստական կերպով իրավիճակ ստեղծել հօգուտ իրենց: Սակայն եթե կա մարդ, ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է մեր այն դիրքերից գոնե մեկում, որը պաշտպանում է Հայաստանը Նախիջևանի կողմը կանգնած ադրբեջանցիներից, կփաստի, որ այդ կողմից Ադրբեջանը կյանքում չի կարող որևէ հարված հասցնել մեզ, այն էլ՝ տարածք կամ գյուղ գրավել:

Ժամանակավորապես իրենց տարածքում գտնվող հողերը «ազատագրելու» մասին լուրեր տարածելը նման է այն իրավիճակին, երբ Ադրբեջանի նախագահն ամիսը մի քանի անգամ նորոգում է իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհները կամ գյուղերը, հետո այդ ամենը ներկայացնում է, թե իբր ազատագրված տարածքները բարեկարգվում են: Իսկ այդ ընթացքում ոչ մեկ չի փորձում իրենից հարցնել, թե՝ պարոն նախագահ, ախր այս տարածքը, այս ճանապարհը և նույնիսկ այս բլուրն արդեն երկար տարիներ մեզ մոտ են, ի՞նչ իմաստ ունի դրանք իբր 2016 թվականին ազատագրված տարածքի անվան տակ բարեկարգելը:

Դե քանի որ երկար ժամանակ Նախիջևանը հեռու է եղել այս տեսակ խաղերից, հիմա որոշել են նաև այդ հատվածը դարձնել թատերաբեմ: Ուղղակի զարմանալին այն է, որ երկրի իշխանությանը պատկանող մեդիա դաշտն ակտիվ տարածում է սոցիալական ցանցում անհայտ օգտատիրոջ կողմից տարածվող նյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել