48-ամյա Աննա Ֆոսթերը խենթանում է իր շան համար: Նա կենդանուն կերակրում է ամենաթանկ ուտեստներով, ամեն շաբաթ նրան տանում է մատնահարդարի մոտ և նոր հագուստներ գնում նրա համար: Միայն անցած տարի կինը հասցրել է շան համար ծախսել 9000 դոլար և վստահեցնում է, որ շարունակելու է այդ ոգով: Կինն ասում է, որ շունը շատ է սիրում, երբ իրեն երես են տալիս, և իրենք ծախսում են հնարավոր գումարը նրա համար, քանի որ դա իրենց դուր է գալիս:

Կինն ավելացնում է նաև, որ սիրելի կենդանին մեծ հաճույքով է այցելում մատնահարդարման կենտրոն և թույլ է տալիս, որ իր եղունգները ծածկեն գունագեղ լաքերով: Շան զգեստապահարանն արդեն լեցուն է 1000-ից ավելի հագուստներով, որոնցից յուրաքանչյուրը հատուկ պատվերով է կարված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել