Tert.am-ը գրում է.

Մենք 20 տարի շարունակ ասել ենք՝ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, դրա դեմ Ադրբեջանի կողմից հնչեցվող կտրուկ, ամպագոռգոռ  հայտարարությունները պարզապես անընդունելի են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նաև Լեռնային Ղարաբաղին ներգրավելը ծիծաղելի է:
 
«Եթե Ադրբեջանի ինչ-որ պաշտոնյա կարծում է, որ ԼՂՀ-ի մասնակցությունը  բանակցություններին ծիծաղելի է, ես կուզենայի հիշեցնել, թե ինչպես էին Արցախյան պատերազմի ժամանակ նույն Հեյդար Ալիևը, մնացած պաշտոնյանները  խնդրում, որ կապ  հաստատվի Արցախի իշխանությունների հետ, որպեսզի զինադադարի ռեժիմ կնքվի: Այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ դա ծիծաղելի է, խնդրում էին, աղաչում էին, որ բանակցեն մեզ հետ, մենք սա երեսով տալու համար չենք ասում, մենք պարզապես ասում ենք իրականությունը:

Եթե ծիծաղում են, ուրեմն ծիծաղում են նաև  իրենց նախորդ իշխանությունների վրա»,- շեշտեց  Դավիթ Բաբայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել