Panarmenian.net-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույց ունենալու դեպքով: Այս մասին գրում է Reuters-ը:

Մեյի խոսնակն ասել է, որ հետաքննությունը կիրականացվի «նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով»:

18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի Լոնդոն այցի, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել