Tert.am-ը գրում է.

12։16 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստն ավարտվեց:  Օրակարգում 1 հարց կար՝ Երևանի ավագանու անդամին մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմումը: 

ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանը նախ նկատեց, որ  իրենց լիազորություն չունեն որևէ  մեկին մանդատից զրկելու և միայն արդեն իսկ  արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին: 

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանում կփոխարինի նույն խմբակցության ադամ Նաիրա Հովհաննիսյանը:

12։00


Մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում քննարկվում է ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։ 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել