Էլի անսովոր ամպլուայից հանդես գամ․ ԳՇ պետի ու, առհասարակ, բանակային նշանակումների մասով կարող եմ միանշանակ ասել հետևյալը․ բանակը պոպուլյար քվեարկությամբ նշանակումների տեղ չէ։ Բացարձակ կապ չունի, թե որքանով ու ով է սիրում կամ էլ չի սիրում ԳՇ նոր պետին։ ԳՇ պետի պաշտոնի համար ժողովրդականությունը 0-ական նշանակություն ունի, որովհետև ֆիդայական ջոկատի հրամանատարի մասին չէ խոսքը։ Ընդհանրապես, վայն եկել ու տարել է այն պետությանը, որտեղ բանակի ղեկավար կազմը պետք է ընտրվի պոպուլյար քվեարկությամբ։)

ԳՇ նոր պետի մասին լսել եմ, որ գնդի շատ լավ հրամանատար է եղել։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ անպայմանորեն լավագույն գեներալ է․ ո՛չ, անպայմանորեն չի նշանակում։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ լավ ԳՇ պետ կլինի․ ո՛չ, անպայմանորեն չի նշանակում։

Բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք․ հակառակն էլ չի նշանակում։ Ավելին ասեմ՝ այսօրվա գեներալիտետի մեծ մասը, չոր հաշվով ասած, գնդի հրամանատար էլ մնացել է։ Մարտական փորձ ունեցող գեներալները կռվի ժամանակ գնդի հրամանատար էլ եղել են ու առանձնապես չեն էլ առաջադիմել․ Ապրիլյանը վկա։ ԳՇ պետի պաշտոնի մասով էլ․․․ Դե ոնց ասեմ․․․ Նախորդների սխալները պարզապես չանելն էլ արդեն իսկ հերիք է, որպեսզի ավելի լավ ԳՇ պետ լինի մարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել