Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայանալիք պատմական հանդիպումը, հայտնում է cnbc.com-ը:
Կիմ Չեն Ընին ուղղված նամակում Թրամփն ընդգծել է, որ տվյալ որոշումը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից ցուցաբերված «ահռելի կատաղությամբ ու ակնհայտ թշնամանքով»:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչ Չո Սոն-հույը, որը վերջին տասնամյակում ներգրավված է եղել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ դիվանագիտական շփումներում, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «ապուշ» է ու սպառնացել է, որ Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը կարող է չկայանալ: Չոն ընդգծել է, որ պաշտոնական Փհենյանը Միացյալ Նահանգներին չի աղաչելու երկխոսության համար ու հավելյալ ջանք չի գործադրելու բանակցությունների կայացման ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։