Armtimes.com-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:
Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ գրավի չափ սահմանելով 10 միլիոն դրամ:
Գրավը վճարելուց հետո միայն Եղնուկյանն ազատ կարձակվի:
Նշենք, որ նույն մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանն էլ շաբաթներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/138010
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



