Այսօրը ներկա իշխանությունների աստեղային ժամն է, սակայն նրանք չեն գիտակցում սա՝ փորձելով մարդկանց հավատացնել, որ իրենք ավելի շատ բան կարող են անել, եթե ամբողջ իշխանությունը լինի իրենցը և բանակային կարգապահությունը ամենաբարձր մակարդակի հասցնելու, ներդրումային բարենպաստ օրենքներ ու միջավայր ստեղծելու, հարկերը իջեցնելու և ամբողջ տնտեսական դաշտը հարկային դաշտ բերելու, սահմանադրության համապատասխան փոփոխությամբ նախագահական կառավարման միջոցով իշխանության ընտրությունը ժողովրդին վերադարձնելու փոխարեն զբաղված են արտահերթ ընտրությունների նախապատրաստությամբ․․․ Եթե նրանք հենց այսօր այս պայմաններում չանեն այն ամենը, ինչ պարտավոր են անել պետության պաշտպանությունն ամրապնդելու համար, ապա արտահերթ ընտրություններից հետո, եթե նույնիսկ ընդունենք, որ նրանց կհաջողվի մեծամասնություն լինել, նրանք շատ ավելի դժկամությամբ ձեռնամուխ կլինեն այդ ամենին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: