«Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, և նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել, մինչև Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նա­խարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավա­րի պաշտոնը, չի համաձայնել: ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլո­կում տեղ զբաղեցնել, չի ստացվել: Թիմում մտահո­գություններ կան նաև «փոխարինող սաստավի» առնչությամբ: «Եթե նախարարներից որևէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշա­նակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել