Մայիսի 22-ին Աստանայի օդանավակայանում Air Astana ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքի ու վայրէջքի համար նախատեսված հատվածից: Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը մի քանի մեխանիկական վնասվածք է ստացել, բայց, բարեբախտաբար, 97 ուղևորներից և անձնակազմի 9 անդամներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի պատճառ են համարում ուժեղ քամին: Դեպքից հետո օդանավակայանը մոտ 40 րոպե փակ է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել