Նայեցի վերջապես նորանշանակ ԱԽ քարտուղարի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին:
Անկեղծ ասեմ՝ շատ թույլ էր, ընդ որում՝ երկուստեք՝ ե՛ւ հարց տվողի կողմից, ե՛ւ պատասխանողի կողմից:
Կես ժամ խոսել նրանից, որ կոռուպցիան ու կեղծված ընտրությունները վատ բաներ են, լեգիտիմ իշխանությունը՝ լավ, ու որ նոր Հայաստանում ոչ մի վատ բան հնարավոր չէ, որովհետեւ նոր Հայաստանը հին Հայաստան չէ, չի նշանակում խոսել անվտանգության հարցերից: Բոլորս էլ առաջին դասարանն ավարտել ենք, ու գիտենք, որ լավ բաները լավն են, իսկ վատ բաները վատն են:
Չեն համոզում նաեւ հղումները, թե անվտանգության մարտահրավերները կձեւակերպվեն քննարկումների արդյունքում: Քննարկումները լավ բան են, բայց ցանկալի էր զգալ, որ նորանշակ քարտուղարն ունի իր հայեցակարգը:
Ես չեմ պատկերացնում խոսակցություն անվտանգության քարտուղարի հետ խոսակցություն, որի մեջ նշված չլինեին, օրինակ, հետեւյալ խնդիրները:
2. Դեմոգրաֆիական խնդիրը: Դրա մեջ է, օրինակ, երեւանակենտրոն Հայաստանը, որը Հայաստանի անվտանգության գուցե ավելի մեծ սպառնալիք է, քան որեւէ այլ բան: Եթե էդ խնդիրը չլուծվի կամ գոնե չգիտակցվի ոչ մի ազատ արդար ընտրություն մեզ չի օգնի:
Էլի մի քանի նման կետ:
Սրանք կապրիզ չեն, մանրամասներ չեն:
Առանց սրանց որեւէ խոսակցություն անվտանգության մասին չունի առանցք, ներքին տրամաբանություն, համակարգ, ջուրծեծոցի է բոլորին հայտնի ճշմարտությունների շուրջ:
Հ.Գ. Ի դեպ՝ երեւանակենտրոնությունը նաեւ մտածողության խնդիր է: Մի ամբողջ շերտ կա, որ Երեւանից պայմանական Ֆրանկֆուրտ ճամփեն ավելի սովոր է, ու ավելի լավ գիտի, քան Երեւան-Եղեգնաձոր ճամփեն, ու որը, Արագածն Արայի լեռից չտարբերելով, տարբերում է սաքսոնական բարբառները բավարականներից: Ու ըստ այդմ՝ կարծում է, որ բավական է Հայաստանում իրացնել խելոք գրքերում գրված բոլոր խելոք խորհուրդներն, ու դրանով բոլոր քաղաքական հարցերը կլուծվեն: Չի հասկանում, որ քաղաքականության նպատակը Հայաստանն է, այլ ոչ թե վերացական ճշմարտություններն ու իդեալները: Էդ շերտը թեեւ փոքր է, բայց հավակնում է հանրային խնդիրների ձեւակերպմանը: