Թուրքիայի նպատակներից մեկը տիեզերք տիեզերագնացներ ուղարկելն է, և այս խնդրի իրականացմանը նախատեսվում է անցնել երկրում ազգային տիեզերական գործակալություն ստեղծելուց հետո: Այս մասին Trend գործակալությանը հաղորդել է Թուրքիայի կառավարության աղբյուրը:

Ինչպես նշել է աղբյուրը, ներկայումս Թուրքիայում Ազգային տիեզերական գործակալություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Ազգային տիեզերական գործակալության ստեղծումը Թուրքիայի կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել