21-ամյա Էլիզաբեթ Ֆլինթին, ով իր գեղեցկությամբ հիացնում էր բոլոր աշակերտներին, մեղադրել են անչափահասներից մեկի հետ սեռական կապի համար: Հետաքննության տվյալներով՝ ուսուցչուհին երեք անգամ գայթակղել է դպրոցականին իր սեփական տանը՝ ԱՄՆ Լոմբարդ քաղաքում՝ գրում է Daily Star-ը:

Ուսուցչուհին օգտագործել է իր հանդեպ վստահությունը և մանկավարժի հեղինակությունը, որպեսզի գայթակղի աշակերտին: Հանցագործության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ միջնակարգ դպրոցի աշխատակիցները Էլիզաբեթի վարքագիծը կասկածելի են համարել և դրա մասին հայտնել են ղեկավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել