ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության քաղաքական ծրագրման տնօրեն Բրայան Հուքը։

Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Ամերիկան մտադիր է այդ հարցի շուրջ «փակել բոլոր անցքերը», որպեսզի նոր համաձայնագիրը «գործով պաշտպանի աշխարհակարգը»։

«Ատոմային ծրագրի հարցում Իրանը չարժանացավ աշխարհի վստահությանը։ Ինչպես գիտեք՝ Իսրայելը բացահայտեց Իրանի միջուկային զենքի մշակման վերաբերյալ փաստաթղթերը»,-հայտարարել է Հուքը։

Հուքը հավելել է, որ նոր գործարք կնքելու համար Իրանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ գործիք են լրացուցիչ պատժամիջոցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել