Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելի դեմ` կառավարության միգրացիոն քաղաքականության հետ կապված. հայտնում է РИА Новости-ն:

 Դժգոհության պատճառ դարձել է այն, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծման մեջ Բունդեսթագի մասնակցության իրավունքը:

Կուսակցությունը պահանջում է  ստուգել Մերկելի` 2015-ի սեպեմբերին կայացրած որոշումը, համաձայն որի` Ավստրիայի հետ սահմանը բացվել է փախստականների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել