Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին առաջինն է հայտնել, որ հոկտեմբերից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2»  նախագիծը։ Ստեղծագործական թիմն արդեն հասցրել է հանգստանալ և վերադառնալ աշխատանքի։ Այս ընթացքում բուռն քննարկվում էր, թե դերասանական կազմից ովքեր են լինելու  «Ֆուլ հաուս 2»–ում, ովքեր` ոչ, ինչ զարգացումներ է ունենալու նախագիծը։

Tert.am Life–ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ և ստացել մի շարք հարցերի պարզաբանումները։

Այս օրերին կառուցվում է «Ֆուլ հաուսի» նոր տաղավարը, նախորդն այլևս գոյություն չունի։ «Ամբողջությամբ քանդել ենք նախորդ տաղավարն և կառուցում ենք նորը։ Բնակարանը կփոխարինվի Մուշեղի և Տամարայի առանձնատնով, սրճարանը` հյուրանոցով, որտեղ կլինեն նույն աշխատակիցներն ու նոր դերասաններ։ Մուշեղն արդեն դիրքով մարդ կլինի։ Բնականաբար, իրավիճակներն ու ինտրիգները փոխվում են։ Մի քանի գիծ կա, որի շուրջ կառուցում ենք նոր «Ֆուլ հաուսը»։ Կարծում եմ` լսարանին շատ հետաքրքիր կլինի, քանի որ կերպարներն արդեն սիրված են, նոր ինտրիգը ևս հետաքրքիր կլինի»,– ասաց Մենչը։

 

Պրոդյուսերից տեղեկացանք, որ սցենարական աշխատանքը կավարտեն հունիսի վերջին, նկարահանումները ծրագրում են օգոստոսի 20-ին։ «Ֆուլ հաուսը» եթերում կլինի հոկտեմբերից։

Նախորդ եթերաշրջանի ավարտին արտերկիր մեկնած սիրահար զույգը` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հերոսները` Արսենն ու Լիկան, կնկարահանվեն նոր եթերաշրջանում, սակայն ստեղծագործական թիմը մտածում է նրանց վերադարձը հետաքրքիր կազմակերպելու մասին։ «Մի քանի սյուժետային զարգացման մասին ենք մտածում։ Գուցե, Արփին վերադառնա, Միհրանի նկարահանումներն ինչ–որ փուլ դրսից լինեն, ոչ թե տաղավարից։ Շատ հետաքրքիր մի գիծ ենք մտածել, եթե կարողանանք իրականացնել, շատ լավ կլինի։ Առաջին իսկ սերիայից ներկա կլինի Մոսո Կարապետյանի կերպարը` Հրաչը։ Մոսոն որոշ ժամանակով կվերադառնա Հայաստան` հատուկ «Ֆուլ հաուսում» նկարահանելու համար, քանի որ սկայպով մասնակցությունը արդարացված չի լինում»,– նշեց Մենչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել