ԽՈՅԵՐ

Շատ պատահական կհանդիպեք այն մեկին, որը նշանակալից դեր կխաղա ձեր ճակատագրի մեջ: Հնարավոր է` նրան չնկատեք ամբոխի մեջ, բայց պետք չէ հուսահատվել: Կյանքը ձեզ մեկ ուրիշ հնարավորություն էլ կընձեռի:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ շատ հարգալից լեզվով խոսել: Անհրաժեշտության դեպքում նրան «Դուք»-ով դիմեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կցանկանաք համոզվել, որ ձեր սիրելին, իսկապես, սիրում է ձեզ, ոչ թե խղճում: Բայց եթե շարունակեք համառորեն ապացույցներ փնտրել, հնարավոր է` վերջնականապես հիասթափեցնեք նրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Երջանկությունն ամենուր է: Այն կյանքի մանրուքների մեջ է, որոնք դուք, նույնիսկ, չեք նկատում: Շատ իզուր…Գնահատեք ձեր կյանքը, գնահատեք ձեր սիրելիին, գնահատեք այն ամենն, ինչ ունեք…

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին համեղ ընթրիք է սպասվում: Իսկ եթե այն պարաստեք ամբողջ ընտանիքով, ընթրինքն ավելի համեղ կստացվի: Դրանից հետո միասին գնացեք զբոսնելու:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր լավագույն ընկերը կփոխի ձեր պատկերացումները ձեր սիրելիի մասին: Միգուցե, նւա դա անի, պարզապես, ասելով, որ ձեր ընտրյալն իրեն այնքան էլ, դուր չի գալիս: Իսկ ավելի հեշտ կինի, եթե  ձեր անձնականը չքննարկեք ընկերների հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ կլինի չհանդիպեք ձեր սիրելիի հետ: Ինքներդ էլ գիտեք, թե նա ինչ է ասելու ձեր պահվածքի մասին: Իսկ եթե ձեզ հաճելի է լսել նրա քննադատություններն, ապա ինչո՞ւ ոչ` հանդիպեք եւ զրուցեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կհասկանաք, որ ձեզ սկսել են ձանձրացնել սիրելիի հետ հարաբերությունները: Դրա համար պետք է նոր ու հետաքրքիր զբաղմունք մտածեք, որով կարող եք ավելի հետաքրքիր դարձնել ձեր առօրյան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Չեք ցանկանա պլանավորել սիրելիի հետ ձեր ապագան: Ձեզ դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում ձեր միջեւ այս պահին: Դե, երբեմն, իսկապես, ավելի հետաքրքիր է նման կերպ ապրելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Շատ տխուր կլինեք: Ձեզ կթվա, թե ձեզ ոչ-ոք չի սիրում, թե ոչ մեկին դուք պետք չէ: ՍԱկայն դա այդպես չէ, այնպես որ` մի կողմ թողեք նման բացասական մտորումները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հիշեք այն մասին,  որ ձեզ սիրում են ու գնահատում: Այս զգացմունքը ձեզ համար այնքան սովորական է դարձել, որ դուք հաճախ մոռանում եք այդ մասին: Բայց շատ իզուր… երբեմն, պետք է հիշեցնեք ձեզ, թե որքան սիրված եք շրջապատի կողմից:

ՁԿՆԵՐ

Եղեք ավելի վճռական: Եթե որոշել եք գրավել որեւէ մեկի սիրտը, ուրեմն պետք չէ ետ կանգնել այդ ցանկությունից, հատկապես, երբ հանգամանքները միայն կօգնեն ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել