Yerkir.am-ը գրում է.

Ընդունելություն այս օրերին չի լինի, թող ժամանակ անցնի` նոր. կառավարության մոտ բողոքի ակցիա անող մի քանի կանաբց դիմելով՝ ասաց առաջին փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը: Նա նշեց, որ ինչ այդ պահին ասեն մոռանալու է, և առաջարկեց քաղաքացիների ընդունելության բաժին դիմել:

«Ոչ մի դիմում չի կորչելու: Որ ոլորտով, ում պետք է, լրիվ հասնում է: Հիմա եթե մենք այստեղ կանգնենք ու առանձին խնդիրներ շարունակենք քննարկել, ամեն մեկի հարցը լուրջ է, ես գիտեմ, բայց լիքը այլ աշխատանք է կանգնեցվելու: Ես ձեզ վստահեցնում եմ` եթե դուք այնտեղ դիմում եք գրում, ոչ մի դիմում չի կորչում»,- ասաց Միրզոյանը:

Ցուցարարներից մեկը խնդրեց նրան` խոսել Փաշինյանի հետ, որպեսզի իրեն ընդունի, Արարատ Միրզոյանը բացառեց այս պահի հանդիպումը` ասելով. «Պարոն Փաշինյանը չի կարող ձեզ ընդունել: Առաջիկա մեկ ամսվա մեջ բացառվում է նման հանդիպում: Գիտեք` շատ բաներ կան մնացած, արդեն մեկ ամիս է: Ես չեմ ուզում ստից խոսենք, ես ձեզ ինչ-որ սիրուն բաներ ասեմ, գնա՞մ: Ես ուզում եմ` ճիշտ հասկանանք, ճիշտ լուծում լինի»: Նա հավելեց, որ ինքը որևէ անձնական հարցով չի զբաղվելու` կրկին հորդորելով դիմումները ներկայացնել գրավոր:

Այնուամենայնիվ, ցուցարարները շարունակեցին իրենց բողոքը հայտնել Միրզոյանին: 

«Դուք ուզում եք` խոսե՞նք, թե՞ ուզում եք լուծվի հարցը»,- ասաց նա, ապա հեռացավ` նշելով, որ նիստի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել