Էսօր նայեցի նախընտրական հոլովակները
բովանդակությունը ոչ մեկինն էլ հետաքրքիր չէր
Ուշադրություն դարձրեցի երաժշտության վրա
ՀՀԿ-ինը էն հատուկ բյուրոկրատական ծանր երաժշտությունից էր, որը բնության մեջ գոյություն չունի, սա երաժշտություն չի, այլ պետմարմինների հետխորհրդային կառավարչական դրեսկոդի մի մասն է անբաժան՝ պենջակ-գալոների ու ՀՀԿ զնաչոկների հետ միասին
ԲՀԿ-ինը կարծես թե մի բան շփոթել են ու հեռուստահաղորդման զաստավկայի երաժշտություն են միացրել
Ժառանգության ռազմա-հայրենասիրական նախաբանը վախեցրեց, բայց բարեբախտաբար ճիշտ քայլ արեցին. ընդհանրապես ՐաֆֆուՍամվելի խոսքի ժամանակ երաժշտությունը ընդհանրապես անջատեցին, բրավո
Կոմունիստները ուրախացրեցին ապոկալիպտիկ հոլովակով, անշուշտ փելեշյանական ներշնչանքով, Խաչատրյանն էլ լավն ա իհարկե, բայց մի տեսակ չլսվեց, մանկության ռադիոն հիշեցի, ժամը 13:00, միտեսակ նոստալգիայի վախտը չէր, չդզեց
Բայց ամենասարսափելին ՀԱԿ-ի իոնիկայով-դռամմաշինով տանայ-նինայն էր, փշաքաղեցուցիչ էր
Հ.Գ. Նույնիսկ մեծ հետաքրքրասիրությունը չի կարող ինձ ստիպել օրինաց երկրի հոլովակը նայել:

Նյութի աղբյուր՝ http://dabavog.livejournal.com/564944.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել