“Интеллигент в рыночных условиях подобен «домашнему псу», прижившемуся в волчьей стае, - он не боится людей, презирает все человеческое”/ ГАВРИЛИН/
Այսօր, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, պետք է մեզ հետաքրքրի, և կապ չունի՝ դա ՀՀԿ-ի անցյալ էտապի հետ է կապված , թե ներկա, քանզի ՀՀԿ-ի ձեռքում այսօր կենտրոնացված են ամբողջ օրենսդրական, դատաիրավական և գործադիր մարմինները, և մեզ ուղղակի անհրաժեշտ է հասկանել, թե ինչպիսի հնարավոր քաղաքական խմորումներ կարող են տեղի ունենալ հենց ՀՀԿ-ի ներսում: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է հայացք գցել դեպի ոչ հեռու անցյալը` ընդամենը 2008 թթ.-երը:
Երբ խոսքը գնում է այս ինքնաոճ քաղաքական գործչի մասին, ես ամեն անգամ սկսում եմ երկար մտորել մինչև խոսակցության ենթատեքստից ելնելով հայտնում եմ իմ կարծիքը նրա գործողությունների մասին: Այն քաղաքական գործիչները, որոնց թվում է, թե Տիգրան Թորոսյանը փողոցից եկել էր քաղաքականություն և հիմա էլ վերադարձավ հետ, չարաչար սխալվում են: 
Տիգրան Թորոսյանը քաղաքական այն ֆիգուրներից էր, որ, ի տարբերություն նույն Հանրապետականից շատ գործիչների, նա իր կուսակցական կարիերայի ընթացքում չէր խաղում Մաքիավելլիի «Արքունիքի» հերոսներին հարիր խաղեր: Սակայն ասել, որ նա ընդհանրապես հեռու էր քաղաքական «ուվերտյուռաններից» նույնպես սխալ կլինի: Նա ուներ իր խաղի կանոնները, և այդ կանոնները անընդունելի էին դարձել նորաթուխ հանրապետականների համար: Նա ուներ իր համակիրների մի ողջ արսենալ, և դա շատ լավ էին հասկանում նորամուտները: Այդպես էլ մութ մնաց, թե ինչ չկիսեցին ՀՀԿ-ի առաջին ֆիգուրները` Սերժ Սարգսյանը և Տիգրան Թորոսյանը, քանզի հենց այդտեղից սկսվեց Տիգրան Թորոսյան քաղաքական գործչի՝ պատմության արխիվ մտնելու արագ գործընթացը: Քաղաքական ներկուսակցական խմորումներ` սա այնպիսի մի հարթություն է, որտեղ մեկ վայրկյանում քաղաքական գործչի տասնյակ տարիների ընդվզումները կարող են հավասարվեն զրոյի, և բոլորը միանգամից կմոռանան նրա արած դրականները և միանգամից կսկսեն հիշել միայն բացասականը: Ինձ այս ամբողջ պատմության մեջ տարօրինակ է թվում այն փաստը, որ ինչպես կարելի է հրճվանքով խոսել նաև մինչ սարգսյանական ՀՀԿ-ի մասին և չհիշատակել Տիգրան Թորոսյանի ներդրած լումայի մասին այդ ժամանակահատվածում: Ամեն ինչ ընդունելի եմ համարում քաղաքական խաղերի ժամանակ, բայց այսպես մոռացության մատնել ժամանակին իրենից քաղաքական խոշոր ֆիգուր ներկայացնող գործչի անունը, չի տեղավորվում իմ պատկերացման մեջ: Վա՞տն է եղել նա ժողովրդի համար, թե՞ լավը՝ դա այլ թեմա է, բայց ինձ ավելի շատ այս պահին հետաքրքրում է՝ ինչո՞ւ «ֆուկ» արեցին նրան… Այ երբ մենք կունենանք նաև այս հարցի պատասխանը, մեզ ավելի հեշտ կլինի պատկերացում կազմել՝ ինչպիսին էր ՀՀԿ-ն Տիգրան Թորոսյանի օրոք, և ինչպիսին է նա հիմա կուսակցական ներքին տեսանկյունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել