Նախարարների անձերը կարեւոր են, եթե դա ՊՆ, ԱԳՆ, ԱԱԾ եւ այլ նման կառույցներն են, որոնք ունեն փակ գործառույթներ, եւ այլն։ Մի շարք նախարարություններում պետք է ձգտել հակառակին․ մաքսիմալ նվազեցնել պետության ազդեցությունը։ Նենց որ, օրինակ, մշնախը իմ համար կարեւոր է խելքը գլխին մարդ լինի, որ հնարավորինս ֆունկցիաները հանձնի ոլորտի մարդկանց։ Ուրախ եմ, որ Հարությունյան Արայիկը որպես կրթնախ եկել է համալսարանների եւ դպրոցների ինքնակառավարման գաղափարների ալիքի վրա։ Ժամանակն է, որ քաղաքացիական հասարակությունը իր վրա վերցնի այն, ինչ պետությունը իրենից գողացել, յուրացրել էր եւ հասարակության տեղն էր անում։ Սրա վերջին բմբմռլեություններից, հիշացնեմ, էն էր, որ վերջին զանգերն էին արդեն կենտրոնացված ուզում անել։ Իսկական անարխիան, այն է, ապակենտրոնացումը, որը մենք իրականացնրեցինք փողոց փակելով, հիմա պետք ա իրականացվի նաեւ երկրի կառավարման հարցում։ Պետությունը պետք է գիտակցաբար նահանջի՝ տեղը տալով գիտակից քաղաքացուն, քաղաքացիական միավորումներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10156359891108781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել