Ազգային ժողովում Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին, ով քիչ առաջ նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, կփոխարինի Հայկ Կոնջորյանը: Ամեն դեպքում դաշինքի համամասնական ցուցակում հաջորդը նա է:
Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի մանդատը, ով առաջադրված էր թիվ 1 ընտրատարածքում, բաժին կհասնի Հովիկ Աղազարյանին:
Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, իսկ Հայկ Կոնջորյանը՝ «Լուսավոր Հայաստանի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել