«Շանթ» հեռուստաընկերության «Outdance» պարային սիթքոմի դերասանուհի Մարիա Չանդիրյանը մայիսի 9-ին նշել է ծննդյան 25-ամյակը: Ակտիվ կյանքի, աժիոտաժի ու արկածների սիրահար աղջիկը նախընտրել է կյանքի մեկ քառորդ մասը տոնել նույնքան ակտիվ ու պոզիտիվ միջավայրում: Մարիան առաջինը BlogNews.am-ին է տրամադրել տարեդարձի լուսանկարներն ու պատմել տոնական խնջույքի, անակնկալների ու մտապահած երազանքի մասին:

Պարզվում է՝ ծննդյան տարեդարձը Մարիայի համար շատ կարևոր իրադարձություն է: Այդ համոզմանը պարուհին վերջերս է եկել. «Կյանքի հանդեպ հայացքներս փոխվեցին այն ժամանակ, երբ հասկացա, որ բազմաթիվ երեխաների կյանք է ընդհատվում արհեստական ճանապարհով, որ շատ մարդիկ կառչած են կյանքին և ուզում են ապրել, բայց չեն ապրում: Այդ պահից սկսած ես գնահատեցի այն, որ ծնվել եմ, որ ես սիրված եմ ու սպասված: Ու միայն այն, որ ես պատկերացնում եմ, թե մայրս ինչ ցավեր ու ապրումներ է ունեցել, որպեսզի ես լույս աշխարհ գամ, ու ինչքան մարդ է ուրախացել այդ փաստից, ես երջանիկ եմ դառնում: Մինչ այդ ես այդքան էլ նշանակություն չէի տալիս իմ ծնունդին»:

Առաջին շնորհավորանքը Մարիան ստանում է ինքն իրենից. «Ես ունեմ սովորություն․ ամեն տարի կեսգիշերին իմ օրագրում շնորհավորում եմ ինքս ինձ, ամփոփում եմ անցած մեկ տարիս, ձեռքբերումներս, նվաճումներս, հիասթափություններս, երազանքներս, փոփոխությունները… Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ես ունեմ: Մի խոսքով՝ այնպես եմ գրում, որ որոշ ժամանակ հետո վերընթերցելիս վերապրեմ այդ տարին: Բոլոր իրադարձությունները տեսաժապավեի պես անցնում են աչքիս առջևով»:

AAD66916-CAC1-42AE-8421-0D2A945C3F09B8523650-A472-4AF4-BBDF-E0521F2620C7Պարուհի-դերասանուհին ծնունդին նախապատրաստվել սկսում է դեռ 7-8 ամիս առաջ։ Ասում է՝ շատերը նույնիսկ դրա համար ծաղրում են իրեն. «Ստացվում է այնպես, որ իմ ընկերներն իմ ծնունդին ավելի շատ են սպասում, քան իրենց տարեդարձին: Այս տարի իմ 25-ամյակն էր, ու փաստորեն, մեկ քառորդ դար պարում եմ ու դրա համար պետք է շատ լավ նշեի: Ճիշտն ասած՝ վերջին օրերի ցույցերի հետ կապված ժամանակ չէի ունենում կազմակերպչական հարցերով զբաղվելու համար ու մտավախություն ունեի, որ չեմ նշելու: Բայց մայիսի 1-ին իմ էջում գրառում էի արել, որ հնարավոր է՝ նույնիսկ 300.000 հոգով նշենք ծնունդս, քանի որ մեկ օր առաջ էր վարչապետի ընտրության վերջին օրը: Բայց, փառք Աստծո, մի քանի օր շուտ ճանապարհները բացվեցին, և հասցրի կազմակերպել իմ երազած հեքիաթային խնջույքը»:

Միջոցառման համար հատուկ գույներ ու թեմատիկա չի մտածել, ուղղակի ամեն ինչ փորձել է համապատասխանեցնել իր այդ պահի հոգեվիճակին. «Ես իմ տեսակով միշտ հակված եմ նրան, որ լեդի եմ, արքայադուստր․ ցանկացած աղջիկ հոգու խորքում հենց այդպես էլ մտածում է: 25 տարեկանն արդեն երեխայական տարիք չէ, ու ես ուզում էի ավելի հասուն մատուցել ինձ, բնական: Չէի ուզում շեղվել ինչ-որ թեմատիկա ընտրելու համար: Ոսկեգույն ու բաց վարդագույն երանգները պայմանավորված էին իմ հոգեվիճակով՝ շքեղ ու միաժամանակ հասարակ և պարզ: Հագուստի դիզայնով նույնպես անձամբ եմ զբաղվել»,- ասաց հոբելյարն ու հավելեց, որ խնջույքի հրավիրվածների ցանկը կազմելիս առաջնորդվել է այն մտքով, որ որ կողմ էլ պտտվի, տեսնի միայն հարազատ դեմքեր և ուրախանա այն մտքից, որ նրանք եկել են իրեն շնորհավորելու. «Ես պարտադրված ոչինչ չեմ անում ու հյուրերիս էլ չեմ հրավիրել միայն նրա համար, որ պետք է հրավիրեի: Եղել են մանկությանս ամենամտերիմ ընկերները, գործընկերներս ու բոլոր նրանք, ովքեր իրենց ներկայությամբ իմ կյանքը գեղեցկացնում են: Պատկերացրեք, այնքան հետաքրքիր անցավ ամեն ինչ, որ սոցիալական ցանցերում երեկոյից որևէ նկար կամ հոլովակ հրապարակելու ժամանակ չի եղել»:

B0AFA3D7-97DF-4783-9728-A1CAFC2BCBE32479022C-FEBE-4EB6-9579-C56354BF2208

Մարիան նաև սովորություն ունի՝ կեսգիշերին իրեն մաղթանք հղելու: Աստվածաշնչից է վերցնում օրհնությունը. «Երազանքի պես երբեք ոչինչ չեմ մտապահում: Այն, ինչ ցանկանում եմ, որպես նպատակ եմ դնում իմ առջև, որին պետք է հասնեմ ամեն գնով: Տորթի մոմերը փչելիս նույնպես այդ նույն երազանքն եմ պահել: Այս տարի առաջին Կորնթացիների 13 խոսքն եմ վերցրել, որը կարծես իմ կյանքի բնութագիրը լինի: Այնտեղ նկարագրվում է՝ ինչպիսին է իրական սերն ու ես ինձ մաղթել եմ իրական, անշահախնդիր, չգոռոզացող սեր»:

Նվերների մասին խոսելիս Մարիան ընդգծեց, որ սիրում է և՛ նվիրել, և՛ ստանալ. «Սիրում եմ այնպիսի նվերներ, որոնց միջոցով կհասկանամ, որ այդ մարդը մտածել է՝ ինչ անի, որ ինձ դուր գա, ես կուրախանամ դրանից: Ինձ ավելի շատ ոչ թե նվերի ֆիզիկական վիճակն է հետաքրքրում, այլ՝ նախապատրաստական փուլը: Իսկապես ինձ համար նվերի արժեք էական չէ: Շնորհակալ եմ բոլորից՝ ինձ սեր նվիրելու համար»,- ասաց Մարիան ու հավելեց, որ չի ուզում երեկվա ստացած նվերներից ինչ-որ մեկն առանձնացնել, քանի որ բոլորն էլ իրենց տեսակի մեջ յուրօրինակ են եղել:

Վերջում Մարիան խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան օրն ու ավելորդ ուշադրությունից դեպրեսիայի մեջ են ընկնում. «Խորհուրդ եմ տալիս գնահատել իրենց օրը, այն, որ սիրված են ու հարգված: Եթե մարդը չի սիրում իր ծննդյան օրը, ինչպե՞ս կարող է սիրել ինքն իրեն: Ամեն ինչ սկսվում է ինքնավերլուծությունից:  Ինչպիսի տրամադրվածություն ունենում ենք, այնպիսի արդյունք էլ պետք է ակնկալել կյանքից»:

IMG_5227DB36D91B-16B2-443A-A61C-F45F81D5DDA2dIMG_5267IMG_5238

IMG_5337ADCFB64D-236B-4798-8E6B-B2805095F3D5CED35A6D-5182-4701-B9BE-9B0150E951E4BFDFADAF-2221-4D25-A8BB-F79BE837ACE532203046_1435045656641725_695076698068090880_n2A1905DB8-BB3E-4AB0-8447-A4BA7F285F5D8B17B27E-E716-4E51-A4A2-AC6F0B41891D63C899A8-9B0B-48E7-B23B-61D4F58D98786EA41B82-C222-4AB6-BCB3-8C4F6995C991Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանակարները տրամադրել է Մարիա Չանդիրյանը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել