Մի անգամ գործարարներից մեկը հարցազրույցի է հրավիրում երիտասարդ աշխատակցի: Եվ սկսում է պատմել ընկերությունից.

-Առաջինը, մեր ընկերությունում,- ասում է ղեկավարը,- ամենակարևորը մաքրությունն է, բոլորս հոգում ենք մաքրության մասին, իսկ Դուք ներս մտնելիս Ձեր կոշիկները քսե՞լ եք դռան առջև գցած կտորին:

-Այո, իհարկե,- պատասխանում է երիտասարդը:

-Երկրորդը,- ասում է գործարարը,- մենք պահանջում ենք, որ մեր աշխատակիցներից ոչ մեկը չխաբի: Իսկ Դուք խաբեցիք, քանի որ իրականում դռան դիմաց ոչ մի կտոր էլ չկար: Պարզությունից և անկեղծությունից լավ բան չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել