Ցանկացած պաշտոնի փոփոխություն կարելի է արդարացնել միայն այն դեպքում, երբ նախկինին գալիս է փոխարինելու ավելի պրոֆեսիոնալը, ավելի հեռատեսն ու հետևողականը, առավել ևս, երբ այդ ոլորտը վերաբերում է երկրի պաշտպանությանը։ Եթե նա նորից պիտի լինի քաղաքացիական, եթե նա չի լինելու իսկական, փորձված, մարտական ուղի անցած գեներալ, որը տեղյակ է ներկայիս բոլոր զինատեսակներից, նրանց տեխնիկական ցուցանիշներից, ժամանակակից մարտական մեթոդներից, ապա ո՞րն է փոփոխության իմաստը, մանավանդ որ մինչև հեղափոխությունը գործող ՊՆ նախարարն ամենահաջողված նշանակումներից մեկն է՝ նախկին կառավարություննների կողմից։ Ցավալի է, որ վախենում են նման քայլից՝ կարծելով, որ ուժեղ գեներալը կարող է բանակն իրենով անել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: