Լսեք ներքին ձայնին։ Ո՞ր քարտը պետք է ընտրեք։

№1

Այս պահին դուք ենթարկվում եք կողքից մեծ ազդեցության, և դա խանգարում է ձեզ ընդունել կոնկրետ որոշում, որը ձեր կյանքը դեպի լավ կողմը կտանի։ Փորձեք մի կողմ քաշվել մյուսների կարծիքներից ու լսել սեփական ինտուիցիային։ Ինքներդ ձեզ ժամանակ և տարածություն տվեք, որպեսզի մտածեք այն մասին, ինչ կատարվել է ձեզ հետ ավելի շուտ, և փորձեք հասկանալ ձեր ցանկությունները։ Լսեք ձեր սրտի ձայնին ու կհասկանաք՝ ինչ է ձեզ պետք, իսկ ինչն է ավելորդ։ Բոլոր որոշումները պետք է ընդունեք ինքնուրույն, չլսեք մյուսների կարծիքները։

№2

Դուք հասկանում եք և զգում, որ այս կենսակերպը, որը հիմա ունեք, պետք է փոխել, բայց ձեզ խանգարում է հավանականությունը, որ այդ փոփոխությունների հետևանքով կկորցնեք ինչ-որ կարևոր բան։ Չարժե զգուշանալ անորոշությունից և փոփոխություններից։ Չարժե լողալ գետի հունով՝ այն հույսով, որ վերջում կհայտնվեք ճիշտ տեղում։ Դուք ունեք կամքի ուժ ու բանականություն, որպեսզի ինքներդ կարողանաք հասկանալ՝ ինչ է պետք փոխել ձեր կյանքում։ Հիշեք, որ երբեք չեն տրվում այնպիսի խնդիրներ, որոնք լուծելն անհնարին լինի։

№3

Վերջին անհաջողությունները ձեզ ստիպել են գիտակցել, որ ամեն ինչ պետք է սկսեք սկզբից։ Չարժե հուսահատության գիրկն ընկնել։ Փորձեք ավելի շատ վստահել ձեզ շրջապատող մարդկանց։ Ձեր համառ որոշումը՝ հետևել միայն ձեր որոշումներին, կարող է անհաջողության հանգեցնել։ Դարձեք ավելի բաց և զգացմունքային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել