Ռեժիսոր

Ես ինքս չեմ մասնակցել Շուշիի ազատագրմանը, ըստ այդմ իրավունք չունեմ պնդել դեպքերի ժամանակացույցը և հիմնվում եմ միայն իմ ընկերների և հարազատների ասածների վրա, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել: Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Շուշիի ազատագրումը ավարտվել է մայիսի 8-ին և այդտեղ հարց է ծագում` ի՞նչ մտադրություն ունեն մայիսի 8-ը 9-ով փոխարինողները, արդյո՞ք արվում է դա միտումնավոր, որպեսզի հետագայում, Մայիսի 9-ի կարևորությունը և համաշխարհային նշանակությունը աստիճանաբար ստվեր գցելով, մոռացության մատնի մեզ համար այդքան կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունն ու տոնը: Արդյո՞ք սա ռուսիֆիկացման հերթական դրսևորում է մեր ազգայինը չկարևորելու միտումով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել