
100-ամյա Սաթիկ Թորոսյանը 2-րդ համաշխարհային պատերազմի վետերան է: Այսօր նա ապրում է միայնակ, թոռները 88-ի երկրաշարժից հետո մեկնել են արտասահման, իսկ դուստրն արդեն 70 տարեկան է և մորը խնամել չի կարող: Սաթիկ Թորոսյանը ստանում է ընդամենը 28000 դրամ թոշակ, արդեն մի քանի ամիս չի օգտվում էլեկտրաէներգիայից, ջրից եւ գազից, քանի որ վճարումներ կատարելու հնարավորություն չունի: Չնայած տարիքին` առողջությունից շատ չի դժգոհում, երբեմն միայն հիշողության կորուստ է ունենում:
Աղբյուրը՝ galatv.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/05/100.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



