Վաղը ճակատագրական օր է Հայաստանի համար: Վարչապետի ընտրության անորոշությունը որոշ չափով շարունակվում է պահպանվել: Տեսականորեն պառլամենտում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարող է կրկին չքվեարկել վարչապետի թեկնածուի օգտին ու գնալ շուտափույթ արտահերթ պառլամենտական ընտրությունների: Տեսականորեն կարող է նաև վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնել ու գնալ արտահերթ ընտրությունների: Դժվար է հստակ ասել՝ որ քաղաքական ուժին այս տարբերակներից որևէ մեկն ինչ կտա, բայց պետությանն ու ժողովրդին ոչ մի լավ բան չի տա: Կարևոր է, որ վաղը վարչապետի միակ թենածուն ընտրվի, հաստատվի կայունություն, հնարավորություն չտրվի դավադիր ուժերին օգտվելու անորոշությունից, ու արդեն սկսվեն իրական բարեփոխումներ բոլոր ոլորտներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: