Ցանկացած պետության համար, մանավանդ մեր պատերազմական ժամանակներում, առաջին խնդիրը բանակն է․․․ Բանակում հաստատված կարգապահությունը, խստապահանջությունը, պատասխանատվությունը աստիճանաբար փոխանցվում են հասարակության բոլոր շերտերին, և վերջիվերո, հասարակությունը դառնում է այնպիսին, ինչպիսի բանակ որ ունի․․․ Եթե մտավորականների հետ հանդիպման ժամանակ քննարկվեր բանակում կարգապահություն հաստատելու, նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար միջոցներ հայթայթելու հետ կապված խնդիրներ, հավատը, որ մեր նոր վարչապետին գուցեև հաջողվի լուծել պետության առաջ ծառացած խնդիրները, ավելի հզոր կլիներ․․․ Պետությունը միջոցներ չունի գնելու նորագույն զինտեխնիկա, այն դեպքում, երբ մեր հարևանը հինգ միլիարդ դոլարի նորագույն հարվածային զինատեսակներ է գնում միայն Իսրայելից, իսկ դուք փորձում եք մեր «վարչապետին» համոզել, որ պետությունը չի կարող գոյատևել առանց ձեր փառահեղ ստեղծագործությունների․․․ Մարդը նույնիսկ դեռ չի էլ ընտրվել, ինչ կարող է նա անել ձեզ համար․․․ Մտածեք բանակի մասին, ստիպեք, որ ղեկավարները մտածեն այդ կարևոր խնդրի մասին․․․ «Հեղափոխություններ» լինում են այն երկրներում, որոնք պարտվել են պատերազմում․․․ Եթե ապրիլյան բախումների ելքը ի նպաստ լիներ մեր երկրի, եթե չլինեին այդքան կորուստներ, եթե չլինեին տարածքային կորուստներ, ոչ ոք չէր կարողանա «հեղափոխություն» հրահրել․․․ Սա պետք է հստակ գիտակցեն մեր նոր ղեկավարները, որոնք իսկապես ծանրագույն պատասխանատվություն են ստանձնում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: